Զանգեզուրի միջանցք, Ղարաբաղի Ֆաթիհ. Էրդողանի թուրքական աշխարհը՝ Հայաստանի դեմ. Alpha Newsroom 08.10.25
08 Հոկտեմբերի 2025, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Զանգեզուրի միջանցք եզրը Թյուրքական պետությունների կազմակերպության սամիթի հռչակագրում: Էրդողանը միավորում է Թյուրքական աշխարհը Հայաստանի տարածքի հաշվի և Հայաստանի դեմ:
🔹 Թուրքական ՆԱՏՕ՝ Թուրքիան ռազմականացնում է մինչև այս մշակութային և տնտեսական հարթակ համարվող Թյուրքական պետությունների կազմակերպությունը: Ո՞վ է լինելու թիրախում:
🔹 Փաշինյանը մերժում է ցեղասպանության թեմայի միջազգային շահարկումը, բայց հիմա շահարկվում է Վաշինգտոնում նրա ստորագրած գործարքը: Կանադայի վարչապետն է թեման բացել Թրամփի հետ հանդիպմանը, բայց ամեն ինչ վատ է ավարտվել կանադացի պաշտոնյայի համար:
🔹Բաքվի նավթակաշառքը հասավ ՄԱԿ-ի զեկուցողին և Ռուբեն Վարդանյանին. Օկամպոն կոչ է արել ՄԱԿ-ին անվավեր ճանաչել զեկույցը, որում Ռուբեն Վարդանյանի կալանքը կամայական, անհիմն և անօրինական չի գնահատվել
🔹 «ԵԱՏՄ-ն դուրս է գալիս Հայաստանից»՝ Փաշինյանի ռազմավարական նպատակը. Ո՞րն է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում եվրոպական ինտեգրման վարչություն ստեղծելու իրական նպատակը
🔹Անդրեյ Պերլա. Հետխորհրդային բոլոր երկրները ԵՄ հետ ինտեգրացիայի աստառով լուծել են իրենց ռեժիմը լեգիտիմացնելու խնդիրը
🔹 Պյոտր Կոլչին. Փաշինյանի համար կարևոր է գոնե հաջողության տպավորություն ստեղծելը
🔹 Գյումրիի ընդդիմադիր համայնքապետին առաջադրած՝ ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունը դիմել է Հայաստանում հավատարմագրված 25 երկրների դեսպաններին՝ քաղաքական հաշվեհարդար և հետապնդում են իրականացնում Վարդան Ղուկասյանի նկատմամբ
🔹 Հալեպում բախումներով գիշերվանից հետո սիրիահայերը ծանր դիմավորեցին լուսաբացը
🔹 Մարիա Գաբրիելյան. Հալեպում լարվածությունը և փողոցներում զինյալների ներկայությունը պահպանվում է
🔹 Մեդիասկանդալ Թուրքիայում Էրդողան – Թրամփ բանակցություններից հետո. Ուղիղ եթերում պատահմամաբ քննադատել են «անբաշար» Էրդողանին