Պետք է ունենանք վերջնական որոշում՝ պարտադրվող զիջումներին արդյունավետ դիմակայելու համար. Նարեկ Կարապետյան
04 Նոյեմբերի 2026, 22:25
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը, իր խոսքով, արտակարգ հանդիպում է անցկացնում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։
«Այսօր առերեսվելով մեր երկրի առջև ծառացած խնդիրների բարդությանը՝ եկել ենք այն համոզմունքի, որ ունենք շատ տարաձայնություններ, բայց մի քանի կետի շուրջ պետք է ունենանք վերջնական որոշում, որպեսզի էֆեկտիվ պայքարենք մեզ պարտադրվող զիջումների դեմ»,- նշել է Նարեկ Կարապետյանը։