Ամեն ինչ փակվում է, գյուղերում բնակիչների թիվը նվազում է. սյունեցիներ
15 Հոկտեմբերի 2025, 18:10
Սյունիքի Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ համայնքներում դպրոցները միավորվում են, լինելու է ընդամենը մեկ դպրոց: Լորում անցկացված հարցման ժամանակ բնակիչները նշել են՝ գյուղի բնակիչների թիվը նվազում է:
«Ամեն ինչ փակում են, գյուղի բնակիչները պակասում են, և պարզ է, որ աշակերտների խնդիր է լինելու»,- ասել է հարցվածներից մեկը:
Հարցին՝ դպրոցի պահպանման համար ի՞նչ ծրագիր ունեն, հարցված սյունեցիներից մեկն ասել է. «Ի՞նչ ծրագիր պետք է ունենանք, միայն խնդրանք է, որ դպրոցը պահպանվի»:
«Տարիներ ի վեր՝ և՛ Խորհրդային միության ժամանակ, և՛ դրանից առաջ, և՛ առավել ևս հիմա, Լորում ապրել են կրթության և մշակույթի գինը իմացող մարդիկ: Սյունեցին միշտ բարձր է պահել լորեցի Համո Սահյանի պոեզիան, մշակույթի ու կրթության ճանաչելիության նշաձողը»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից՝ հավելելով, որ դպրոցների միավորումը լորեցիները չեն ողջունում։