Բեռնատարների հայ վարորդները դժվարությունների են բախվում ՌԴ-ում միգրացիոն նոր կանոնների պատճառով

15 Հոկտեմբերի 2025, 23:20

Բոլոր

2025 թվականի սկզբից Ռուսաստանում ուժի մեջ են մտել առավել խիստ միգրացիոն պահանջներ՝ առանց վիզայի ռեժիմ ունեցող երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար։ Այժմ օտարերկրացիները, որոնք միգրացիոն քարտում չեն նշել այցի նպատակը «աշխատանք», մեկ օրացուցային տարվա ընթացքում չեն կարող գումարային 90 օրից ավելի գտնվել ՌԴ տարածքում։

Այս փոփոխությունները հատկապես վերաբերում են բեռնատարների հայ վարորդներին. տասնյակ մարդիկ արդեն ստացել են Ռուսաստան մուտքի արգելքի մասին ծանուցումներ՝ 3-ից մինչև 10 տարի ժամկետով՝ թույլատրելի գտնվելու ժամկետը գերազանցելու համար։ Սեպտեմբերի 10-ից հսկողությունն ուժեղացվել է. ՆԳՆ աշխատակիցները փաստաթղթերը ստուգում են անմիջապես մայրուղիներում, իսկ արտաքսումը կարող է իրականացվել առանց դատական քննության։

Վարորդները նշում են, որ սահմանված 90-օրյա ժամկետը բավարար չէ երկարատև բեռնափոխադրումներ իրականացնելու համար, հատկապես հաշվի առնելով սահմանին առաջացող ձգձգումները: