Էդուարդ Գասպարյանը՝ Մալայզիայի «Karate Series A» մրցաշարի չեմպիոն
16 Հոկտեմբերի 2025, 16:15
Մարզիկ Էդուարդ Գասպարյանը ոսկե մեդալ է նվաճել Կուալա Լումպուրում (Մալայզիա) անցկացված «Karate Series A» միջազգային հեղինակավոր մրցաշարում: Սոչիում բնակվող
Էդուարդ Գասպարյանն ապրում է Սոչիում և հանդես գալով Ռուսաստանի հավաքականի կազմում՝ անցկացրել է 7 մենամարտ։ Եզրափակչում նա վստահորեն հաղթել է Իրանի մրցակցին և գրավել առաջին տեղը մինչև 84 կգ քաշային կարգում՝ ցուցադրելով պատրաստվածության բարձր մակարդակ: