Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի անցակետը
20 Հոկտեմբերի 2025, 21:20
Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի անցակետը, լարված իրավիճակ է ստեղծվել։ Ավելի վաղ Կառավարության առջև հավաքված բեռնափոխադրողների վարորդներից կազմված 7 հոգանոց խմբին կառավարությունում ընդունել էին, սակայն վարորդները դժգոհ էին մնացել հանդիպումից։
Բեռնափոխադրողները չեն կարող տեղավորվել 1 տարվա ընթացքում ՌԴ-ում 90 օր գտնվելու ժամանակահատվածում, նրանք պահանջում են չտարածել այդ օրենքն իրենց վրա: