Ցնցված եմ, թե ինչպես են որոշ հայ քաղաքական գործիչներ Հայոց ցեղաuպանությшն հարցը կարողանում անտեսել․ Զախարովա

25 Հոկտեմբերի 2025, 22:40

Քաղաքականություն

Պատմության մեջ կան ժամանակներ, երբ ժողովուրդներն ու երկրները բառացիորեն անհետանում են, քանի որ չեն կարողանում հաղթահարել մարտահրավերները։ Որովհետև նրանք դավաճանում են այն, ինչը նրանց համար իսկապես սրբազան է և պետք է լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինձ համար պարզապես ցնցող էր, թե ինչպես թվացյալ անխախտ պատմությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հետ կապված պատմության վրա հիմնված անխախտ փիլիսոփայությունը, հանկարծ, շատ հայ առաջնորդների և պետական ​​գործիչների մեկնաբանությամբ, վերածվեց ինչ-որ քաղաքական գործոնի, որը, նրանց խոսքերով, կարելի էր անտեսել։ Կարո՞ղ եք պատկերացնել»,- ասել է Զախարովան։

Հիմա եթերում