Ադրբեջանը ևս հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթին

27 Հոկտեմբերի 2025, 13:48

Քաղաքականություն

Ադրբեջանը ևս չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրանեսթի նիստին։ Բաքվում դա բացատրել են նրանով, որ Եվրախորհրդարանի փաստաթղթերը և հայտարարությունները, որոնք վեհաժողովի գործունեության կեսն են կազմում, «հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Նման հայտարարություններն, իբր, չեն նպաստում Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին։

Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թաիր Միրկիշիլին ընդգծել է, որ մասնակցությունից հրաժարվելը կապված չէ Հայաստանում նիստի անցկացման հետ: Նրա խոսքով ՝ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։

Հիմա եթերում