Կարինե Խոդիկյանի պիեսի մոտիվներով բեմադրված կատակերգությունը կներկայացվի Մոսկվայում
31 Հոկտեմբերի 2025, 20:05
Մոսկվայի Հայկական թատրոնում, Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կցուցադրվի «Ախ, Ռուբիկ, Ռուբիկ» կատակերգությունը։ Ներկայացումը կլինի հայերենով՝ ռուսերեն ենթագրերով։
Ներկայացումը բեմադրվել է Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյուն» պիեսի մոտիվներով:
Ըստ սյուժեի՝ Ռուբիկ անունով ամուսնացած տղամարդը բախվում է շրջապատող աշխարհի բազմաթիվ գայթակղություններին։ Նա ստիպված է ընտրություն կատարել տարբեր կանանց միջև՝ խելացի կնոջ, երիտասարդ սիրուհու, ով կյանքին նայում է անհոգ հայացքով, և մյուս սիրուհու, ով ունի նուրբ ու խորամանկ հոգի: