«Մեր ձևով» շարժման անդամներն «Աչաջուր» ՖԱ-ին փոխանցել են սպորտային պարագաներ և կահավորանք
05 Նոյեմբերի 2025, 10:50
Մի քանի օր առաջ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները գտնվում էին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Այցի ընթացքում շարժման անդամները հանդիպում են ունեցել «Աչաջուր» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների և ակումբի պատանի ֆուտբոլիստների հետ։
Հանդիպման ընթացքում շարժման անդամները «Աչաջուր» ֆուտբոլային ակումբին փոխանցել են ս․թ․ սեպտեմբերին կայացած աշխատանքային այցի ընթացքում շարժման կողմից խոստացված նվերը՝ ֆուտբոլային հանդիպումների և պարապմունքների անցկացման համար անհրաժեշտ սպորտային պարագաներ և կահավորանք, ինչպես նաև ակումբի բոլոր տարիքային խմբերի համար անհրաժեշտ մարզահագուստ։