Ամփոփվել է Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը

06 Նոյեմբերի 2025, 00:10

Մշակույթ

Երևանում անցկացվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական 100-րդ համերգաշրջանի նշանակալի իրադարձություններից մեկը՝ Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայացել է փառատոնի եզրափակիչ համերգը: Ունկնդրին ներկայացվել է համաշխարհային պրեմիերա՝ «Ձոն» սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին:

Երեկոյի ընթացքում հնչել է Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 5-ը, որի մենակատարն էր դաշնակահար Եվա Գևորգյանը: Համերգը եզրափակվել է Լիստի «Ֆաուստ սիմֆոնիա»-ով. մենակատար՝ տենոր Տիգրան Մելքոնյան, մասնակցությամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արական կազմի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան):

Փառատոնի ծրագիրը բազմազան էր՝ կազմված Բեթհովենի, Մալերի, Լիստի, Սիբելիուսի, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Երկանյանի, Բարտոկի, Բրիտտենի, Պյարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից:

Հիմա եթերում