Փողերի լվացումը փնտրեք իշխող կուսակցությանը փոխանցված գումարներում․ Նարեկ Կարապետյան

25 Նոյեմբերի 2025, 20:42

Քաղաքականություն

Ներդրումը 2 անգամ քիչ են արել, մեր կողմից հատկացված գումարներով, մեր շահույթի հաշվին 46 մլրդ ներդրումից արել են 23 մլրդ։ Երկրում 23 մլրդ քիչ ներդրումա արվել, որից 5 մլրդ քիչ հարկ է գնացել, սրա մասին ոչ ոք չի խոսում։ Այս մասին հայտնել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա հայտարարություններին։

«Երկիրն այս տարի 50 մլն ներդրում կորցրեց միայն քաղաքական արկածախնդրության արդյունքում։ Փողերի լվացումը փնտրեք իշխող կուսակցությանը փոխանցված գումարներում»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում