Մայր Աթոռում վաղ առավոտից զուգահեռ երկու ժողով է ընթանում

28 Նոյեմբերի 2025, 12:04

Քաղաքականություն

Մայր Աթոռում վաղ առավոտից միաբանների ժողով է, որի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսների հարցն է, ըստ ամենայնի, քննարկվում է նրանց կարգալույծ անելու հարցը։ Նշենք, որ միաբանների ժողովին զուգահեռ նաև Եպիսկոպոսաց ժողով է։

Հիշեցնենք՝ եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն էր տարածվել, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։ Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։ Այդ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպման հրավիրեց փաստաթղթի տակ ենթադրաբար ստորագրած սրբազաններին։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց եպիսկոպոսներին՝ «սկզբունքային դիրքորոշման» համար։