Նոր կադրեր՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից

30 Նոյեմբերի 2025, 12:41

Քաղաքականություն

Քիչ առաջ Alpha News-ի թղթակիցը հայտնել է, որ ակտիվիստներ Հովհաննես Իշխանյանին և Հայկ Դորունցին պատարագի ժամանակ բռնի ուժով դուրս են բերել Սուրբ Սարգիս եկեղեցուց։ Վեհափառի անվան զեղչումից հետո Իշխանյանը վանկարկել էր. «Գարեգին Բ՝ կաթողիկոս»։

Միջադեպի հետ կապված Ներքին գործերի նախարարությունից հայտնել են․ «Միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ երկու անձ տարածքից հեռացվել են։ Ձերբակալվածներ չկան»։