Երբ մարդը վախեցած է, առաջինը մտածում է իր կաշվի մասին․ Սայիդա Պետրոսյանը՝ Արցախի թեմի առաջնորդի մասին
30 Նոյեմբերի 2025, 17:33
Մի խումբ մարդիկ այսօր հավաքվել էին Երևանի Արցախի թեմի առաջնորդարանի մոտ. նրանք հանդիպում էին ցանկանում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Հավաքվածները սրբազանից ցանկանում էին պարզաբանում ստանալ, թե ինչու է նա օրեր առաջ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սայիդա Պետրոսյանի խոսքով՝ Արցախի թեմի առաջնորդը պարտավոր է իր հոտի առջև պատասխանատվություն կրել։
«Կարծում եմ՝ երբ մարդը վախեցած է լինում, միշտ առաջինը մտածում է իր կաշվի մասին, այս պարագայում նույնն է տեղի ունեցել։ Եթե նա մերժեր ապա, կարծում եմ, կարժանանար նույն ճակատագրին, ինչ Միքայել սրբազանը և Բագրատ սրբազանը, այդ պատճառով ընտրել է դավաճանի ձեռքը սեղմելը»,- ընդգծել է Պետրոսյանը։