Մայր Աթոռում տեղյակ չեն՝ ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին․ Տեր Եսայի քահանա Արթենյան

04 Դեկտեմբերի 2025, 18:25

Քաղաքականություն

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ Մայր Աթոռում տեղյակ չեն, թե ինչու են ձերբակալել Արշակ Սրբազանին։

«Չգիտենք՝ ինչն է պատճառը. տեղյակ ենք, որ Արշակ Սրբազանին ձերբակալել են, բայց մանրամասներին տեղյակ չենք»,- նշել է նա։

Քիչ առաջ նաև հայտնի դարձավ, որ Արշակ սրբազանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում: