«Աղետի գոտի» հասկացությունը չի վերացել. հարցում Գյումրիում

08 Դեկտեմբերի 2025, 17:58

Քաղաքականություն

1988 թվականի երկրաշարժից հետո դեռ շատ դոմիկներ են մնացել Գյումրիում։ Այս մասին Գյումրիում անցկացված հարցման ժամանակ ասել են բնակիչները:

«Մի քանի դոմիկ է պակասել,բայց դեռ չի վերացել «աղետի գոտի» հասկացությունը»,- ասել է գյումրեցիները:

Հարցին՝ ում ղեկավարման տարիներին են քաղաքում ավելի շատ շինարարական աշխատանքներ կատարվել, բնակիչները նշել են, որ ամեն ղեկավար իր գործն է արել, բայց ավելի շատ շինարարություն եղել է Վարդան Ղուկասյանի օրոք:

Գյումրեցիները նշել են, որ իշխանություններն ուշադրություն չեն դարձնում տնակներում ապրողներին: «Ես չեմ նկատել, որ շինարարություն լինի Գյումրիում և բնակարաններ տրամադրեն դոմիկներում ապրողներին»,- նշել է հարցման մեկ այլ մասնակից:

Հիմա եթերում