Դոնի Ռոստովում բացվել է Խորհրդային Միության հերոս Ղուկաս Մադոյանի կիսանդրին

11 Դեկտեմբերի 2025, 10:00

Հայեր

Դեկտեմբերի 9-ին Դոնի Ռոստովում բացվել է Խորհրդային Միության հերոս, փոխգնդապետ Ղուկաս Մադոյանի կիսանդրին։

Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Հայրենիքի հերոսների օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։

Միջոցառմանը մասնակցել են Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի հերոս Գրիգորի Խոպերսկովը, Ռոստովի տարածաշրջանային հայ համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը, մանկավարժներ, գիմնազիայի աշակերտներ և այլք։

Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ներսես Կիրակոսյանն է, որը նաև Ղուկաս Մադոյանի արձանը։ Այն գտնվում է հհերոսի անունը կրող փողոցի սկզբնամասում։

Ղուկաս Մադոյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին 1941 թվականի հունիսից։ Ավագ լեյտենանտ Մադոյանի հրամանատարությամբ գործող 159-րդ հրաձգային բրիգադի գումարտակը 1943 թվականի փետրվարի 8-ի գիշերը գրավել է երկաթուղային հանգույցը՝ «Դոնի Ռոստով» կայարանի մի հատվածը, իսկ առավոտյան գլխավորել է բրիգադի միացյալ ջոկատը, որի հետ պաշտպանել է Ռոստովի կայարանը։ Վեց օրվա հերոսական պաշտպանության ընթացքում Մադոյանի ջոկատը հետ է մղել թշնամու 43 գրոհ, սակայն պահել է կայարանը մինչև ուժերի համալրումը։

Լեհաստանի Դեմբիցա քաղաքի ազատագրման համար մղված մարտերում Մադոյանը ծանր վիրավորվել է։

Նա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման՝ պարգևատրվելով Լենինի շքանշանով և «Ոսկե Աստղ» մեդալով։ Եղել է նաև Հայկական ԽՍՀ սոցիալական ապահովության նախարար (1952–1961)։