Դա պարզապես մեր հպարտությունն է. «Ռոսատոմ»-ի ղեկավարը՝ Հայկական ԱԷԿ-ի մասին

12 Դեկտեմբերի 2025, 18:32

Տնտեսություն և Բիզնես

«Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Հայկական ատոմային էլեկտրակայանը, որը դիմակայել է 1988 թվականի խոշոր Սպիտակի երկրաշարժին, անվանել է Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծը։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային համաժողովին մասնակցող պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները ուրբաթ օրը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) ծանոթացել են «Ատոմ» թանգարանի ցուցադրությանը։

Լիխաչովը հիշեցրել է ՋՋԷՌ-440 սեյսմակայուն ռեակտորների հենքով Հայկական ԱԷԿ-ի պատմությունը, որը 1988 թվականին կանգուն էր մնացել Սպիտակի երկրաշարժի ժամանակ և որի աշխատանքը դադարեցվել էր։ Սակայն հետագայում երկրորդ էներգաբլոկը վերականգնվել և կրկին գործարկվել է։

«Դա պարզապես մեր հպարտությունն է։ Դա Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծն է, որը դեռ աշխատում է»,- ասել է Լիխաչովը։

Նա հավելել է, որ ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը։ Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում՝ սկսելու Հայկական ԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթացը։

«Գրեթե յուրաքանչյուր եռամսյակ ես անհանգստացնում եմ Նիկոլ Վովաևիչին (Փաշինյանին, ՀՀ վարչապետ) և ասում՝ Նիկոլ Վովաևիչ, ե՞րբ մոտենանք, մենք պատրաստ ենք լուծել ամենք»,- ավելացրել է Լիխաչովը։