Հայաստանը հայտնվել է ռուսական անձնագիր ստացողների առաջին հնգյակում
17 Դեկտեմբերի 2025, 12:58
ՌԴ-ի մերձավոր երկրների քաղաքացիներն ընդգրկվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ հնգյակում:
Ինչպես «Իզվեստիա»-ին հայտնել է ժողովրդագիր Յուլյա Ֆլորինսկայան, խոսքը Հայաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի ներկայացուցիչների մասին է։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ռուսական անձնագիր է ստացել 110,8 հազար մարդ, ինչը 30,1%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: