«Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի տարեսկզբին. Կարապետյան
23 Դեկտեմբերի 2025, 18:26
«Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի 2026 թվականի հունվարին։ Այս մասին հաշվետու ժողովից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Թե ով կլինի «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն, դա հայտնի կդառնա, երբ շարժումը դառնա քաղաքական ուժ։ Մեր առաջնորդը կլինի ընդունելի հանրության համար, իսկ անունը կհրապարակենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը, իսկ դա կլինի 2026 թ. տարեսկզբի համագումարի ժամանակ»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև ընդգծել է, որ միանշանակ մասնակցելու են ընտրություններին։
Հարցին, թե արդյոք նորաստեղծ քաղաքական ուժը կհամագործակցի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Նարեկ Կարապետյանը պատասխանել է.
«ՀՀ նախագահները 4 առաջնորդները, եթե շարունակեն ու հաջորդ կառավարողը լինի նրանցից մեկը, երկրում միասնության հարցը հարցականի տակ կլինի, քանի որ հասարակության մի խավ չի ընդունում մեկին, մյուսը՝ էն մյուսին։ Մենք չենք կարող հասարակական համերաշխության հասնել, եթե մեր երկիրը ղեկավարած 4 ղեկավարներից որևիցե մեկը պաշտոնը ստանձնի»։