ՀՀ իշխանությունները չեն կարող լուծել տնտեսության առջև ծառացած մարտահրավերները․ Կարապետյան

23 Դեկտեմբերի 2025, 20:25

Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հաշվետու ժողովից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է աղքատության խնդրին` նշելով, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե Հայաստանն աղքատությունը ժառանգել է ԽՍՀՄ-ից, քանի որ նույն վիճակում գտնվող Վրաստանում 7 տարվա ընթացքում աղքատությունը կրկնակի կրճատվել է։

«Այդ նույն տարիներին Հայաստանում աղքատությունը կրճատվել է 2 տոկոսից պակաս՝ արտաքին պարտքի բազմապատիկ աճի պայմաններում։ ՀՀ իշխանությունները տնտեսությունից ոչինչ չեն հասկանում և չեն կարող լուծել առկա մարտահրավերները։ Դրա համար ուժեղ ղեկավար է անհրաժեշտ. ուժեղ ղեկավարի պարագայում խաղաղության երաշխավորը ղեկավարն է, թույլ ղեկավարը մեզ բերում է պատերազմներ։ 7 տարում 3 պատերազմ ենք տեսել։ Մեր ղեկավարը դրսում խելոք է, նրա հիմնական կրեդոն «ասեք` անենք» է, իսկ ներսում ձևացնում է, թե ուժեղ է և բանտարկում է իր ընդդիմախոսներին։ Նոր Հայաստանում նոր առաջնորդների ժամանակն է»,– վստահեցրել է նա։

Ըստ նրա` նոր առաջնորդի հանդեպ հասարակության մեջ չպետք է բացասական վերաբերմունք լինի, քանի որ դա է միակ ճիշտ ճանապարհը։