Համաշխարհային բանկը 250 մլն դոլար կտրամադրի ՀՀ-ին՝ փախստականների բնակարանային ծրագրերի համար
25 Դեկտեմբերի 2025, 13:35
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 250 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար և ամրապնդել երկրի բնակարանային և հիփոթեքային համակարգերը։
Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու դրամաշնորհ. «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի»՝ 24.4 միլիոն դոլարի չափով, ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ավելցուկային ֆինանսավորմամբ «Կենսունակ մոլորակ հիմնադրամի» կողմից՝ 10 միլիոն դոլարի չափով։
«Այս ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայ ընտանիքներին երկարաժամկետ բնակարանային պայմանների ձեռք բերման հարցում, ինչպես նաև նպաստել երկրի բնակարանային շուկայի կայունացմանն ու ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավմանը։ Մենք համատեղում ենք կարճաժամկետ օգնությունն այնպիսի ներդրումների հետ, որոնք առաջիկա տարիների ընթացքում կամրապնդեն Հայաստանում գործող համակարգերը», — նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։