Հ1-ի Ամանորի եթերացանկում Կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ

26 Դեկտեմբերի 2025, 18:22

Քաղաքականություն

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձը: Հանրային հեռուստաընկերության կայքում հրապարակված ծրագրի համաձայն՝ այդ օրը ժամը 23.40-ին նախատեսված է միայն Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որից հետո 00.00-ին կցուցադրվի դրոնների շոուն Հանրապետության հրապարակից։