Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Չանչարևիչը հեռացել է «Նոա»-ից

13 Հունվարի 2026, 11:40

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հեռացել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոա»-ից։ Այս մասին հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը։

«Շնորհակալ ենք, Օգնյեն, բարձր պրոֆեսիոնալիզմի, անկոտրում կամքի և մեր երազանքների ճանապարհին մեզ հետ լինելու համար։

Միասին ապրել ենք անմոռանալի պահեր ու ֆուտբոլային ֆանտաստիկ դրվագներ, և այս հիշողությունները հավերժ կմնան մեր ակումբի պատմության մեջ։

Հաջողություն ենք մաղթում քեզ հետագա ֆուտբոլային կարիերայում»,- նշվում է «Նոա»-ի հաղորդագրությունում։