Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի. Փաշինյան
14 Հունվարի 2026, 13:00
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այժմ Հայաստանը չի բախվում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության խնդրին։ Երբ անհամատեղելիություն առաջանա, Հայաստանը կկայացնի որոշում, որը կհամապատասխանի ժողովրդի կամքին և նրա շահերին»,- ասել է Փաշինյանը: