ԱՄՆ-ում բնակվող հայերը հայտնվել են միլիարդավոր դոլարների սկանդալի կենտրոնում. ի՞նչ է իրականում կատարվել
16 Հունվարի 2026, 22:00
Օրերս Լոս Անջելեսում մեծ սկանդալ է պայթել՝ դառնալով ԱՄՆ պատմության մեջ առողջապահության ոլորտի ամենախոշոր խարդախությունը:
Այս գործը հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել այն պատճառով, որ իրավապահները պաշտոնապես օգտագործել են «Հայկական կազմակերպված հանցավորություն» (Armenian Organized Crime) եզրույթը՝ նկարագրելու համար այն ցանցը, որը թիրախավորել է պետական բժշկական ծրագրերը։
Իրավապահների հայտարարության համաձայն՝ հետաքննությունը պարզել է, որ հանցավոր խումբը յուրացրել է միլիարդավոր դոլարներ (խոսվում է 1.2 միլիարդ դոլարից մինչև ավելի բարձր գումարների մասին)՝ հիմնականում Medicare և Medi-Cal ծրագրերից։
Այս աղմկահարույց թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Samson Law» իրավաբանական գրասենյակի ղեկավար Մարինա Սամսոնի հետ:
«Խոսքը բժշկական ծառայությունների խարդախությունների մասին է: Միացյալ Նահանգների գլխավոր դատախազի մամուլի ասուլիսի ժամանակ նշվել են ռուսական և հայկական հանցագործ կազմակերպությունների անուններ, որոնք պետությանը խաբում են, խարդախություններ ու չարաշահումներ են անում: Դա միլիարդավոր ծախսերի հետ է կապված»,- նշել է մեր զուցակիցը՝ հավելելով, որ բացահայտված խարդախությունների մասով պատիժները շատ տարբեր կարող են լինել:
Մարիան Սամսոնը նաև մանրամասնել է, թե արդյոք այս դեպքը կապ ունի 2025 թվականի մայիսին սկսված ձերբակալությունների հետ, երբ բացահայտվել էր Արա Արթունու և Ռոբերտ Ամիրյանի գլխավորած խմբավորումների միջև պայքարը, որոնք, բացի բեռների գողությունից, ներգրավված են եղել նաև առողջապահական խարդախությունների մեջ։