Ամերիկացի բլոգեր Ջորդան Դևիսը պատմել է Հայաստանի մասին
21 Հունվարի 2026, 23:30
Ամերիկացի բլոգեր Ջորդան Դևիսը նոր տեսանյութ է նվիրել Հայաստանին: Տեսանյութում նա ընդգծել է, որ հենց այս երկիրն առաջինը աշխարհում պաշտոնապես հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և կարողացավ պահպանել հավատքի նկատմամբ հավատարմությունը՝ չնայած ծանր փորձություններին։
Դևիսը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և նշել, որ ազգային մշակույթը կրում է խորը քրիստոնեական ավանդույթներ։
Բլոգերի հրապարակմանը հավանություն է տվել ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը` կիսվելով այդ հրապարակմամբ: Դրա շնորհիվ տեսանյութը դիտել է 353 միլիոն հետևորդ, որոնք հնարավորություն են ստացել ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին: