Ինչքան էլ քննադատեք, փոքր բիզնեսն ազատվելու է հարկերից․ «Մեր ձևով» շարժման անդամ

22 Հունվարի 2026, 22:10

Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը իրենց տնտեսական ծրագրի դրույթներից մեկին՝ փոքր բիզնեսը հարկերից ազատելուն է անդրադարձել՝ շեշտելով՝ իրականացնելու են։   

«Երբ ասում ենք՝ թոշակ բարձրացրեք, այս իշխանությունները միանգամից ասում են՝ փող չկա, իսկ թոշակառուներին էլ առաջարկում են գնալ, բիզնես ստեղծել, բայց մեզ էլ քննադատում են, երբ ասում ենք՝ փոքր բիզնեսը հարկերից ազատելու ենք»,- ասել է Մարկոսյանը՝ տարակուսելով՝ իրենց նախատեսածի մեջ ի՞նչ վատ բան կա։

«Որքան էլ քննադատեք, փոքր բիզնեսն ունենալու է 0% հարկ, շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան»,- ասել է «Մեր ձևով» շարժման անդամը։