Աթոռը պահելու համար պատրաստ է ոչնչացնել հայի տեսակը․ «Ժողովուրդն է խոսում»
24 Հունվարի 2026, 11:00
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Քաղաքացիներին մտահոգում են Հայաստանի անվտանգության, ազգային ինքնության պահպանման հարցերը և եկեղեցու դեմ տարվող արշավը։ Նրանք գործող վարչակազմի քայլերը որակում են որպես միակողմանի զիջումներ և ազգային արժեքների ուրացում։
«Հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել բացառապես հայկական կողմի զիջումների հաշվին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը կամ ազգային արժանապատվությանը։ Նիկոլ Փաշինյանը կարող է բոլորի հետ հարաբերությունները լավացնել, բայց ոչ հայ ազգի հաշվին»,- ասում է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Ըստ քաղաքացիների՝ խաղաղության մասին հայտարարությունները պոպուլիստական են, և նպատակը իշխանությունը պահելն է։
«Այս մարդն իր աթոռը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, նա ոչնչացնում է հայի տեսակը։ Չի կարելի մեր ազգային ինքնությունը ոտնատակ տալ։ Մենք 2000 տարի եկեղեցով ենք մեզ պահել։ Այսօր եկեղեցուն անուն դնելը ոտնձգություն է մեր ազգային գենետիկայի վրա»,- ասել է հարցախույզի մասնակիցների մեկը։
Մանրամասները տեսանյութում։