«Նոլդու Փաշինյան»․ երիտասարդի ակցիան՝ Նիկոլ Փաշինյանի դեմ

25 Հունվարի 2026, 12:03

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Թալինի եկեղեցում է, որտեղ պատարագ է մատուցվելու՝ կարգալույծ նախկին քահանա Արամայիս Թախմազյանի կողմից։

Երիտասարդներից մեկը, ի նշան բողոքի, միացրել է «Նոլդու Փաշինյան» երգը՝ Փաշինյանի ժամանման ընթացքում։

«Մեր հասարակության ստորացումն եմ ցույց տալիս, թե ինչպես է Փաշինյանը վերջին հինգ տարում ստորացնում մեզ, անգամ կրոնն է ծիծաղի առարկա դարձրել Ադրբեջանի համար։ Վեհափառը փոքրամասնության՝ 600 հազարի կաթողիկոսը չէ, նա 10 միլիոնի կաթողիկոսն է, և չի կարող փոքրամասնությունը որոշել նրա ճակատագիրը»,– News.am-ի թղթակցին ասել է ակցիայի մասնակից Սարգիս Պետրոսյանը։

Թեմի հոգևոր հովիվ տեր Հայկին, որը սովորականի պես գնացել է պատարագ մատուցելու, թույլ չեն տվել իրականացնել իր հոգևոր ծառայությունը։