Զրո արդյունք Հայաստանի, զինում՝ Ադրբեջանի համար․ Մարգարյանը՝ ԱՄՆ փոխնախագահի այցի մասին

26 Հունվարի 2026, 20:00

Քաղաքականություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցից հիմնական շահողը Ադրբեջանն է։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանի դեպքում խոսվում է ընդամենը խոստումների և ատոմակայանի հնարավոր համագործակցության մասին, ապա Ադրբեջանի հետ «խոսքը հստակ գնում է ռազմական համագործակցության և զենքի մատակարարման մասին»։

«Երկար տարիներ Ադրբեջանը գտնվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքի արգելքի տակ, սակայն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում այդ արգելքը վերացվել է»,- նկատել է փորձագետը:

Քաղաքագետի խոսքով՝ այսօր Ադրբեջանն ազատ կարող է զինվել, և «դժվար չէ հասկանալ, թե այդ զենքն ում դեմ է ուղղվելու»։ Եւ ամենահավանական թիրախն, ըստ Ըստ Ռոբերտ Մարգարյանի, Հայաստանն է, ինչը գործող իշխանությունների ձախողված դիվանագիտության հետևանքն է։

Մանրամասները՝ տեսանյութում: