Փաշինյանն աջակցում է Թուրքիային, ոչ թե Հայաստանին․ «Ժողովուրդն է խոսում»
31 Հունվարի 2026, 11:00
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին ի պատասխան` հարցվածներից մեկը նշել է, որ բավական է թերթել հայոց պատմության էջերը՝ հստակ պատասխան գտնելու համար։
Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ հարաբերությունները պետք է կարգավորվեն, իսկ ժողովուրդները պետք է հնարավորություն ունենան ապրել խաղաղ պայմաններում, սակայն պատմությունը մոռանալ չի կարելի․ «Դա չի նշանակում Արարատը հեռացնել պետական զինանշանից կամ հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից»։
«Կարծում եմ՝ Փաշինյանը պարզապես վաճառված է։ Չգիտեմ՝ նա ամեն ինչ մոռացե՞լ է։ Ինձ թվում է՝ այժմ նա ավելի շատ աջակցում է Թուրքիային, քան պաշտպանում է Հայաստանի շահերը։ Ժողովուրդը պետք է գիտակցի իրավիճակի լրջությունը, պետք է փոխել ամեն ինչ։ Այսպես շարունակվել չի կարող, սա ամոթ է, ավելի վատ չի կարող լինել»,- ընդգծել է Alpha News-ի հարցման մասնակիցը։
Անդրադառնալով Հայաստանի անվտանգության հարցին՝ մի շարք քաղաքացիներ իրենց մտահոգությունն են արտահայտել՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
«Հայաստանի անվտանգության մասին ես չեմ խոսում այն պատճառով, որ երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում։ Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր մեզ անվտանգություն են երաշխավորում, իրականում շատ հեռու են թե՛ հայ ժողովրդից, թե՛ Հայաստանի իրական խնդիրներից։ Այդ պատճառով, այնուամենայնիվ, պետք է կառչած մնալ ավագ եղբորից։ Սա մեզ սպասվող բոլոր չարիքներից և դժվարություններից նվազագույնն է»,- նշել է հարցվածներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։