Ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, ինքը ղեկավա՞ր է, թե՞ Տեր հայր. հարցում Սյունիքում
09 Փետրվարի 2026, 15:35
Սյունիքում անցկացված հարցման ժամանակ բնակիչներն իրենց վրդովմունքն են արտահայտել երկրի վարչապետի գործելաոճի և եկեղեցու հարցերին միջամտելու վերաբերյալ։ Քաղաքացիների կարծիքով՝ վարչապետը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից:
Հարցման մասնակիցների խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցին և պետությունը տարբեր կառույցներ են, և իշխանությունը չպետք է միջամտի եկեղեցական գործերին կամ կաթողիկոսի գործունեությանը։
«Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, քաղաքական գործիչը՝ քաղաքականությամբ, հոգևորականը՝ հոգևոր ծառայությամբ»,-ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Բնակիչները բացասական են գնահատում վարչապետի կողմից ամենատարբեր հարցերի շուրջ հրահանգներ տալու մոտեցումը:
«Եկեղեցին և պետությունը տարբեր հաստատություններ են։ Յուրաքանչյուրն ունի իր անելիքը, և քաղաքական գործիչը չպետք է փորձի փոխարինել հոգևոր առաջնորդին»,-նշել է հարցվածներից մեկը։