Գագիկ Ծառուկյանի տանը կատարվում է զննություն
19 Փետրվարի 2026, 14:15
Գագիկ Ծառուկյանի տանը կատարվում է զննություն։ Այս մասին հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Քրեական գործը որևէ առնչություն չունի նրա հետ, այլ հարուցվել է դեռ 2020թ.՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։
Գործի շրջանակում առաջացել է անհրաժեշտություն փորձագետների միջոցով զննել որոշ հողատարածքներ, որոնց մի հատվածը համընկնում է Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքների հետ»,- նշել է փաստաբանը։