Նարեկ Կարապետյանը` տեղական արտադրողներին պետական աջակցություն տալու մասին
27 Փետրվարի 2026, 22:46
Փոքր ձեռնարկությունների համար կա զարգացման մի քանի ուղի։ Այն ուղղությունները, որը դուք պետք է հիմնեք Հայաստանում ներմուծումը փոխարինելու և հայկական ապրանքի արտադրություններ ստեղծելու գծով, ունենալու եք մեծ աջակցություն պետության կողմից։ Այս մասին «Տաշիր արենա»-ում երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով հարցին թե «Ուժեղ Հայաստանը» որ բիզնեսներին է աջակցելու՝ Նարեկ Կարապետյանն ասել է․ «Մեր երկրում լինելու է հովանավորչություն, բայց լինելու է տեղական արտադրանքի, գործարանների հովանավորչություն։ Հիմնականում ֆինանսավորում և աջակցություն ստանալու են երկու մեծ ոլորտ՝ արտադրությունները, որոնք հիմնվելու են Հայաստանում, երկրորդ՝ գյուղատնտեսությունն ու մթերումները, որպեսզի գյուղացիները չունենան ապրանքը վաճառելու խնդիր։ Այս առևտրային հարցը լուծվելու է բանկերից վարկեր ստանալու հարցը, սակայն աջակցությունը ստանալու եք պետությունից, շատ լայն աջակցություն»։