Հայաստանը ջրային ոլորտի արդիականացման համար կստանա 70,4 մլն եվրո վարկ
04 Մարտի 2026, 12:00
Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կստանա 70,4 մլն եվրո վարկ՝ ջրային ոլորտի արդիականացման նպատակով։
Ջրամատակարարման և ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը կիրականացվի երկու փուլով։ Առաջին փուլը նախատեսված է 5 տարվա համար՝ շուրջ 185 մլն ԱՄՆ դոլար բյուջեով, իսկ երկրորդ փուլի համար՝ մոտ 250 մլն դոլարի բյուջեով։ Միջոցները կուղղվեն ցանցերի վերականգնման, ոռոգման ենթակառուցվածքների կառավարման բարելավման և ոլորտի բարեփոխման համար։ Ծրագրում ջրամբարների կառուցում կամ վերակառուցում չի նախատեսվում։ Գյուղական համայնքներին նախատեսվում է ուղղել մոտ 25 մլն դոլարի ներդրում։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: