Հայաստանում ամեն ինչ սահմանափակվում է խոսքերով, բայց խոսքերով անվտանգություն չեն ստեղծում․ «Ժողովուրդն է խոսում»
04 Մարտի 2026, 18:30
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
Հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին ի պատասխան` հարցվածներից մեկը նշել է, որ հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալն անհրաժեշտ է, բայց պետք չէ մոռանալ հայերի անցյալը։
«Ես գտնում եմ, որ հարևանի հետ որքան լավ լինես, այդքան դա օգտուտ է քեզ։ Բայց մենք չպետք է փաթաթվենք ու ասենք՝ ինչ եղել է, եղել, թող անցած լինի։ Ո՛չ, դա ես չեմ մոռանա»,- ընդգծել է Alpha News-ի հարցման մասնակիցը։
Խոսելով ՀՀ անվտանգության մակարդակի մասին՝ մի շարք քաղաքացիներ իրենց մտահոգությունն են արտահայտել՝ ընդգծելով, որ Հայաստանում ամեն ինչ մնում է խոսքերի մակարդակում, իսկ խոսքերով անվտանգություն չեն ստեղծում։
Հարցին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի հաջորդ ղեկավարը, պատասխանը միանշանակ էր՝ գրագետ, դիվանագետ և ամենակարևորը՝ հայասեր։
Մանրամասները՝ տեսանյութում։