Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև. Կոբախիձե

04 Մարտի 2026, 14:30

Քաղաքականություն

Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Այս դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի ապահովենք տարածաշրջանում կայունություն, խաղաղություն։ Այս համատեքստում ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանը և կայունությանը տարածաշրջանում։ Այս առումով Վրաստանը որևէ ջանք չի խնայի։

Ես ցանկանում եմ կրկին ընդգծել գերազանց համագործակցությունը մեր երկրների միջև՝ գործընկերություն, բարեկամություն և օրինակելի կապեր մեր երկրների ժողովուրդների միջև։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրների, մեր ժողովուրդների նկատմամբ, պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի էլ ավելի խորացնենք և ամրապնդենք մեր բարեկամական գործընկերային կապերը։

Եվ վերջում կցանկանայի շնորհակալություն հայտնել անձնապես պարոն վարչապետին՝ պարոն Փաշինյանին, նրա անձնական ներդրման համար մեր բարեկամական կապերի խորացման գործում»,–ասաց նա։