Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Նուրբ քաղաքականություն». Ագնեսա Խամոյանը՝ անկեղծ ու նորովի

08 Մարտի 2026, 16:00

Alpha News-ը ներկայացնում է նոր հեղինակային նախագիծ՝ «Նուրբ քաղաքականություն»։

Լիդիա Սահակյանի հեղինակած այս հաղորդաշարը ստեղծում է ջերմ ու վստահելի հարթակ, որտեղ քաղաքականությամբ զբաղվող կանայք դուրս են գալիս պաշտոնական կաղապարներից և ներկայանում իրենց իսկական կերպարով՝ անկեղծ, նրբագեղ ու երբեմն անսպասելի։

Ինչպե՞ս են նրանք համատեղում ընտանիքի ջերմությունն ու աշխատանքի պատասխանատվությունը, և ի՞նչ գաղտնիքներ են թաքնված նրանց հրապարակային կերպարի հետևում… Հաղորդման առաջին հյուրը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն է։

Զրույցում նա կիսվում է ոչ միայն իր գործնական նախաձեռնություններով, այլև կյանքի այն դրվագներով, որոնք սովորաբար մնում են կադրից դուրս։ Հաղորդման ընթացքում բացահայտվում են թեմաներ, որոնք ցույց են տալիս Խամոյանի ներաշխարհի նրբությունը և ուժը։ Մենք սովոր ենք քաղաքական գործիչներին տեսնել պաշտոնական հաղորդագրություններում կամ թեժ բանավեճերում։

«Նուրբ քաղաքականությունը» պատմում է այն մասին, թե ինչ է կատարվում այդ ամենից հետո, և ինչպես է կինն իր նրբությամբ, ամրությամբ ու կանացի ուժով դիմակայում քաղաքականության մարտահրավերներին։