Իլյա II-ի առողջության վատթարացումն ազդել է Վրաստանի եկեղեցական և հասարակական կյանքի վրա․ Ջոնի Մելիքյան
17 Մարտի 2026, 16:40
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի առողջական վիճակի վատթարացումը վերջին տարիներին զգալի ազդեցություն է թողել երկրի եկեղեցական և հասարակական կյանքի վրա։ Նրա պաշտոնական պարտականությունները հիմնականում իրականացնում է տեղապահը: Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
«Պատրիարքը և սինոդը Վրաստանի համար կարևորագույն ինստիտուտ են, և նույնիսկ եթե պատրիարքն անձամբ չի կարողացել մասնակցել որոշ գործընթացների, տեղի է ունեցել որոշակի կառավարչական և քաղաքական մոտեցումների ցուցադրություն»,- նշել է Մելիքյանը։
Փորձագետի խոսքով՝ այս իրավիճակը կարող է օգտագործվել նաև քաղաքական շրջանակների կողմից: «Հաշվի առնելով նախորդ տարիներին Վրաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները՝ հնարավոր է, որ որոշ խմբեր փորձեն օգտվել պատրիարքի բացակայությունից՝ իրենց նպատակներն առաջ տանելու համար»,- ընդգծել է նա։
Ջոնի Մելիքյանը նաև անդրադարձել է հայ համայնքի և հայկական եկեղեցու տեսակետին։
Մանրամասները՝ տեսանյութում։