Իրանն այս պատերազմից դուրս կգա կա՛մ որպես համաշխարհային գերտերություն, կա՛մ կկազմաքանդվի․ Ալեն Ղևոնդյան
25 Մարտի 2026, 20:20
Իրանի դիմադրության ներուժն ԱՄՆ-ն ակնհայտորեն թերագնահատել էր,իսկ սեփական հնարավորությունները՝ գերագնահատել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմին։
«Իրանը ցույց տվեց, որ բազմաթիվ հարցերում իրենք շատ ավելի դոմինանտ են և ավելի մեծ կարողություններ ունեն, քան կարող էին պատկերացնել։ Ակնհայտ է, որ կողմերի միջև կան շփումներ, ինչը երևում է նաև այն զիջումներից, որոնց գնում է ԱՄՆ-ն։ Հիմա Իրանն իր նավթը վաճառում է շատ ավելի թանկ, քան երբևէ վաճառել է»,- նշել է Ղևոնդյանը։
Քաղաքագետի խոսքով՝ Իրանն այս պատերազմից դուրս կգա կա՛մ որպես համաշխարհային գերտերություն, կա՛մ կկազմաքանդվի։
«Կազմաքանդման նախագիծը վատագույն սցենարը կարող է դառնալ երկրագնդի համար։ Դրա համար էլ Իրանի ԱԳ նախարար Արաղչին կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանն ու Չինաստանին քաղաքական հայտարարությամբ հստակեցնել իրենց դիրքորոշումը»,- ընդգծել է Ալեն Ղևոնդյանը։