Եթե չմասնակցենք ընտրություններին, մեր ապագան կորոշեն ուրիշները․ Ասթինե Սուլեյմանյան
27 Մարտի 2026, 23:45
Հայ դատի Արևմտյան գրասենյակի վարչության անդամ Ասթինե Սուլեյմանյանն Alpha News-ի եթերում անդրադարձել է հայ համայնքի դեմ սկսված քարոզչական արշավի իրական դրդապատճառներին:
Նրա խոսքով՝ վերջերս շրջանառվող «հայկական մաֆիա» և «բժշկական խարդախություն» ձևակերպումները իրավական հիմք չունեն և օգտագործվում են բացառապես քաղաքական նպատակներով։ Ըստ նրա՝ սա հատուկ մշակված սցենար է, որի հետևում կանգնած են այն գործիչները, որոնք սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը։
Անդրադառնալով Մեհմեթ Օզի գործողություններին՝ Սուլեյմանյանն ասել է, որ «այս արշավի միջոցով փորձում են ամերիկացի ընտրողին համոզել, թե առողջապահական ծրագրերի կրճատումները հայերի մեղքով է»:
Նրա խոսքով՝ նման մեղադրանքները զուրկ են փաստական հիմքերից և ուղղված են բարեխիղճ հայ գործարարների դեմ, որոնք զրոյից բիզնես են ստեղծել։
Անդրադառնալով Կալիֆոռնիայում կայանալիք առաջիկա ընտրություններին՝ Ասթինե Սուլեյմանյանը կարևորել է հայկական քվեի ուժը․ «Եթե դժգոհություն ունեք, անպայման մասնակցեք, քանի որ մեր փոխարեն մեր ապագան կորոշեն ուրիշները»։
Նա ցավով ընդգծել է նաև, որ Գլենդելի նման քաղաքներում հայ թեկնածուների մեծ թիվը վնասում է ընդհանուր շահին, քանի որ ձայները բաժանվում են, և արդյունքում հաղթանակը բաժին է հասնում ուրիշներին։
Մանրամասները՝ տեսանյութում: