ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Փաշինյանի թիկնապահը եկեղեցում արմունկով հարվածում է 18-ամյա Դավիթին
01 Ապրիլի 2026, 15:10
News.am-ը հրապարակել է բացառիկ կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահը արմունկով հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին։
Նշենք, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանը կալանավորվել է 2 ամսով։ Նման որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։
Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց։