Արման Ծառուկյանի հայտարարությունը՝ ապրիլմեկյան կատակ, թե նոր մարտահրավեր

02 Ապրիլի 2026, 17:40

Սպորտ

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը իր ապագայի վերաբերյալ աղմկահարույց հայտարարություն է արել։ Նա հրապարակում է կատարել՝ հայտարարելով, որ մասնակցելու է Իլյա Տոպուրիայի դեմ առաջիկա տիտղոսային մենամարտին։

«Թվում է՝ այսօր իմ բախտավոր օրն է։ Շուտ ապաքինվիր, Ջասթին»,- գրել է Ծառուկյանը։

ММА-ի երկրպագուները նրա հրապարակումն ընդունել են որպես ապրիլմեկյան կատակ։

Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ լինելու է Իլյա Տոպուրիա-Ջասթին Գեյջի չեմպիոնական մենամարտի պահեստային մարտիկը։

Հիշեցնենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան ու ժամանակավոր չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջին հանդիպելու են հունիսի 14-ին Վաշինգտոնի Սպիտակ տանը կայանալիք մրցաշարում։