Հունգարիայի ընտրությունների արդյունքը միանշանակ նշանակում է հունգարական ինքնիշխանության կորուստ․ Վլադիմիր Շապովալով

Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի համեմատական քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հունգարիայի խորհրդարանական ընտրությունները։ Նրա կարծիքով՝ «Տիսա» կուսակցության համոզիչ հաղթանակը ընտրարշավի ընթացքում կանխատեսելի չէր։

«Լավագույն դեպքում նրա կողմնակիցները պետք է ստանային փոքր առավելություն։ Որտեղի՞ց այդքան մեծ արդյունք՝ փաստացի սահմանադրական մեծամասնություն։ Առաջին հերթին պետք է ընդգծել, որ այս արդյունքը լիովին Եվրամիության ակտիվ և ագրեսիվ քաղաքականության հետևանք է, որն ուղղված էր Վիկտոր Օրբանի դեմ, և որը բազմապատկվել է հունգարական հասարակության որոշ հատվածների հոգնածությամբ ու երկրի ներսում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներով։ Սա էլ բերեց նման արդյունքի»,- նշել է Շապովալովը։

Փորձագետի խոսքով՝ Հունգարիայի ընտրությունների արդյունքները չեն կարող ուրախացնել Ռուսաստանին, քանի որ Օրբանը հետևողականորեն պաշտպանել է Հունգարիայի ազգային շահերը և չի եղել եվրոպական բյուրոկրատիայի խամաճիկը։

«Ընտրությունների արդյունքները միանշանակ Եվրամիության և եվրոպական բյուրոկրատիայի հաղթանակն են։ Բայդ դա միանշանակ, առնվազն այս պահին, հունգարական ինքնիշխանության կորուստ է, ինչպես նաև Թրամփի պարտություն։ Այսպիսի արդյունքներն, իհարկե, չեն կարող ուրախացնել Ռուսաստանին, քանի որ Օրբանը հետևողականորեն պաշտպանել է Հունգարիայի ազգային շահերը և չի եղել եվրոպական բյուրոկրատիայի խամաճիկը, ինչը չի կարելի ասել Մադյարի մասին»,- եզրափակել է Շապովալովը։