Լավ գիտեն՝ երբ Սամվել Կարապետյանը սկսի ՀՀ գյուղերով գնալ, ժողովրդի մոտ հույս կարթնանա. Նարեկ Կարապետյան

15 Ապրիլի 2026, 15:39

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի 3 ժամ տևած դատական նիստի բնույթը հետևյալն է. արդյոք դատարանը կգնա՞ ժողովրդավարության ուղով, որ Սամվել Կարապետյանը կարողանա մասնակցել նախընտրական քարոզարշավին։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Արդյո՞ք Սամվել Կարապետյանը լինելու է բոլոր քաղաքներում, թե ոչ։ Այսօրվա գլխավոր հարցը սա է։ Դատախազությունը ցանկանում է երեք ամիս երկարացնել տնային կալանքը, որովհետև իրենց հույսը այն է, որ կխոչընդոտեն Կարապետյանին շփվել իր ժողովրդի հետ։ Տնային կալանքի երկարաձգման պրոցեսի նպատակը խոչընդոտումն է Կարապետյանի և ժողովրդի շփման, որովհետև նրանք գիտեն, որ երբ Կարապետյանը սկսի Հայաստանի քաղաքներով, գյուղերով գնալ, ժողովուրդը կտեսնի, կհավատա, հույս կունենա և այդ հույսը կբերի մեծ փոփոխություն»,–ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ իրենք գիտակցելով ազգի շահը, ընտրել են այս բարդ ճանապարհը և գնալու են մինչև վերջ՝ երկրորդելով բոլոր սեփական հետաքրքրությունները: