Եթե ուզում ենք անկախ երկիր, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինենք պատերազմի․ Բալաբեկ Բարսամյան
17 Ապրիլի 2026, 23:45
Քանի դեռ մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտում, թշնամի երկրի զինվորները մեր սուվերեն տարածքներում են, իսկ այդ երկրների ղեկավարները թելադրում են մեր երկրի ղեկավարներին, մենք չենք կարող ասել, որ խաղաղություն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է հասարակական գործիչ Բալաբեկ Բարսամյանը։
«Սա ժամանակավոր զինադադար է։ Խաբում են մեր ժողովրդին։ Ես հորդորում եմ մեր հայրենակիցներին չվախենալ պատերազմից։ Եթե ուզում ենք ունենալ անկախ, սուվերեն երկիր, ապա պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել պատերազմի»,- նշել է Բարսամյանը։
Հասարակական գործչի խոսքով՝ երբ երկրի առաջին դեմքը վախկոտ մարդ է լինում, ինքնաբերաբար ժողովուրդն էլ է վախկոտ դառնում։
«Մեզ մեկ օր առաջ իշխանափոխություն է պետք։ Պետք է գա ուժեղ առաջնորդ, որը կբերի նաև ուժեղ թիմ, կկազմավորի ուժեղ բանակ։ Միայն դրանից հետո վատ երազը կանցնի»,- եզրափակել է Բալաբեկ Բարսամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։