Սամվել Կարապետյանը հանդիպել է իրենց միացած քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
02 Մայիսի 2026, 18:36
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդիպել է իրենց միացած քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
«Ես շատ ուրախ եմ, որ մենք համագործակցելու ենք իրար հետ, քանի որ միայն միասնական ուժերով կարող ենք այս չարիքը հանել մեր երկրի վրայից։ Բոլորս վերջին օրերին տեսնում ենք՝ ինչ է կատարվում. ավերում են մեր եկեղեցիները, դրա տեղը հայտարարում են, որ Հայաստանում կառուցելու են հարյուրավոր մզկիթներ։ Դրա համար բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա արդեն իշխանության կռիվ չէ, սա իրոք հայապահպանության կռիվ է։
Ձևական խաղաղության անվան տակ ամեն ինչ անում են, որ ապահովեն Ադրբեջանի ներկայությունը մեր երկրում, իսկ մենք արդեն ունենք այդպիսի խաղաղության փորձեր։ Մենք ունենք Արևմտյան Հայաստան, շատ խաղաղ է, բայց առանց հայեր։ Ունենք Նախիջևան, որտեղ շատ խաղաղ է, բայց առանց հայերի, ունենք Արցախ, որտեղ հիմա շատ խաղաղ է, բայց առանց հայերի։ Մենք պետք է պայքարենք, որ հանկարծ նույն իրավիճակը Սյունիքում չլինի, ամբողջ Հայաստանում չլինի»,– ասել է Կարապետյանը։