Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն
03 Մայիսի 2026, 10:59
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:
ՀՀ կառավարությունից նաև հայտնել են, որ գագաթնաժողովի նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ։ Նրանց թվում են Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը, ում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն, որոնց դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը։